Սեպտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը, որը հայկական կողմից նախագահում էր նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
🖇 Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ամրագրված «Շամպայն» և «Կոնյակ» աշխարհագրական նշումների վերաբերյալ դրույթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակը:
📍 Ներկայացվել են աշխարհագրական նշումների վերաբերյալ երկկողմ օրենսդրական զարգացումներն ու ցանկերի փոփոխությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև