Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը

Սեպտեմբեր 26,2022 17:02

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Ավելի վաղ դատավոր Աննա Փիլոսյանը ֆեյսբուքյան էր էջում գրել էր. «Ինձ կարգապահական պատասխանատվության կանչելու առիթն օգտագործելով՝ բարձրաձայնում եմ ողջ դատական կորպուսին վերաբերող համակարգային խնդիրների մասին։

Միայն 2021 թվի ընթացքում ինձ մակագրվել է շուրջ 5400 (!) գործ։ Տարվա ընթացքում ունեմ շուրջ 1900 աշխատաժամ։ Այս պայմաններում անգամ տեսականորեն հնարավո՞ր է ուշացումները բացառել ու վրիպումներ թույլ չտալ։

Իսկ արդարադատություն հայցող քաղաքացիներն ու փաստաբաններն արդարացիորեն դժգոհում են։ Ու դժգոհում են դատավորներից»։

«Առավոտ»–ի կողմից նշենք, որ դատավոր Աննա Փիլոսյանը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930