Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում է Ադրբեջանի գործողությունների մասին

Սեպտեմբեր 26,2022 16:30

«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի և Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը:

👗Ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) աշուն-ձմեռ հավաքածուները:

Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր #StandwithArmenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:

📌«Տեքստիլ Ալյանս ՀայաստանԻտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը այս տարի անց է կացվել առաջին անգամ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930