Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության պատվիրակությունը՝ գլխավորությամբ Կեդրոնական Վարչության ատենապետ՝ Համբիկ Սարաֆյանի և մասնակցությամբ Հայ Ամերիկյան Խորհրդի անդամների, հանդիպեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ:
Հանդիպման ընթացքին, ԱՄՆ դեսպանն ու ՍԴՀԿ ներկայացուցիչները անդրադարձան շրջանային զարգացումներին, ներկայիս տիրող անվտանգության իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան սահմաններից ներս տեղի ունեցող հարձակումներին, Հայաստանի ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հանձնառության եւ նրանց զարգացման, ինչպես նաեւ այլ հարցերի, որոնք կենսական են հայության, հայրենիքի եւ սփյուռքի համար:
Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին դեսպանին իր ծառայության եւ այն աշխատանքի համար, որ նա տանում է Հայաստանում խթանելու համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, Հայաստանի տնտեսական զարգացումը եւ ամրապնդելու Միացյալ Նահանգների և Հայաստանի փոխ հարաբերությունները զանազան բնագավառներում:
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն