2022 թ. սեպտեմբերի 19-ից 25-ը ԵՊՀ-ում առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվեց Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան:
Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչպաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի, որից օգտվելով Հայաստանի թիմը ներկայացրեց նույնքան ոչպաշտոնական մասնակիցներ։
Օլիմպիադայում մասնակցեցին 32 երկրների 172 մասնակիցներ (91 պաշտոնական և 81 ոչպաշտոնական (մրցույթից դուրս))։ Հայաստանի թիմը ներկայացավ 8 մասնակցներով: Թիմը ղեկավարում էին ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։
Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ մեր մասնակիցները արժանացան 7 մեդալների (1 ոսկի – Քվանտ վարժարանից՝ Գագիկ Գևորգյանը (9-րդ դաս․), 3 արծաթ – Քվանտ վարժարանից՝ Ալեքս Գրիգորյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ալեն Ղազարյանը (9-րդ դաս․) ու Մարտին Խաչատրյանը, 3 բրոնզ – Ուսում դպրոցից՝ Ալեքսանդր Ղազարյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ծովակ Եգորյանը (9-րդ դաս․) ու Սերգեյ Համբարձումյանը (9-րդ դաս․))։ Օլիմպիադային մասնակցեց նաև ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Մհեր Քալաշյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2021 թ.-ին Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
– պաշտոնական կայք՝ EJOI 2022
– փակման արարողություն՝ European Junior Olympiad in Informatics 2022 – Closing Ceremony
– արդյունքներ՝ Results – EJOI 2022:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ