Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի` ՀՀ ինքնիշխան տարածքի վրա լայնածավալ ռազմական հարձակման ընթացքում անհետ կորած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների տասնյակ ծնողներ այս պահին ՊՆ անցակետում են` լարված ու հուզված մթնոլորտում խոսում են նախարարության ներկայացուցիչներից մեկի հետ։
Որոշակի տվյալներով` մոտ 40 զինվորների ծնողներ տեղեկություններ չունեն որդիների ճակատագրի մասին, նախարարությունը նրանց հստակ տեղեկություններ չի տալիս, անելանելի վիճակում են։
«13 օր Վերին Շորժայի հատվածում, որտեղ կռվել են, ձորակի մեջ ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ 13 օր դիերը ձորակի մեջ են»,-լրագրողներին հայտնեց անհետ կորած զինվորի ծնող Ղազարյան Սերժը։
Կարդացեք նաև
Անցակետում նկարահանել ռազմական ոստիկանությունը լրագրողներին չի թույլատրում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ