Քաջարանում կայացած ավագանու անդամի ընտրություններում ընտրողների 67 տոկոս քվեն ստացավ Քաջարան համայնքի ղեկավար, «Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մանվել Փարամազյանը։
Արդյունքների նախնական ամփոփումից հետո «Դեպի միասնություն» դաշինքի ցուցակի թեկնածուներն ու Մանվել Փարամազյանի համակիրները չնայած ուշ ժամին, քայլերթ կազմակերպեցին Քաջարանի կենտրոնական փողոցներով։ «Հաղթանակ, հաղթանակ» բարձրաձայնելով նրանք անցան նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մոտով։ Շտաբի դիմաց կանգնած կառավարող ուժի համակիրները ողջունեցին հաղթող թիմին եւ ծափահարեցին։ «Հաղթանակը բոլորինս է»,-ասաց Մանվել Փարամազյանը։
Քայլերթի վերջում Մանվել Փարամազյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին, քաջարանցիներին՝ իրեն վստահելու համար։
Կարդացեք նաև
Մանվել Փարամազյանի խոսքը՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ