«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանի 34/06 տեղամասում առավոտվանից ակնհայտ արհամարհական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ։
Մասնավորապես, օրենքի խախտմամբ շարունակականորեն գտնվում է տեղամասի մուտքի մոտ, ստեղծում կուտակումներ, անտեսում ոստիկանների` մեքենան հանելու պահանջը (որը, իմիջիայլոց շատ ուշ ձևակերպվեց)։
Իշխանական այս պատգամավորը համարյա ամբողջ օրն անցկացրեց տեղամասի մուտքի մոտ (մի քանի ժամը` մուտքի մոտ կայանած իր մեքենայում), ուր լսում էր ընտրողներին ուղեկցող անձանց («տասովշիկների») «զեկույցները»։
Կարդացեք նաև
Այս ֆոնին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում «Անկախ դիտորդի» ստացած այն ահազանգերը, որ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել։