Լրահոս
Օրվա լրահոսը

Անիում ՔՊ-ն պարտվում է․ նախնական՝ ոչ պաշտոնական տվյալներ

Սեպտեմբեր 26,2022 00:41

Անի խոշորացված համայնքից նախնական, ոչ պաշտոնական տվյալներ են հրապարակվել, համաձայն որոնց՝ առաջատար է գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը։

Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանն այս ընթացքում իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տվյալները թարմացնում է՝ ընտրատեղամաս առ ընտրատեղամաս անդրադարձ կատարելով երեք ուժերի հավաքած ձայներին։

Նա քիչ առաջ նախնական տվյալներ է հրապարակել՝ տեղեկացնելով․

«Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցություն` 7861․

«Հայկական երազանք» կուսակցություն-1041,

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն-3030,

«Ազգ-Համայնք» դաշինք-3764»։

ՔՊ-ն, ըստ նախնական տվյալների, առաջատար է Ձիթհանքովում, Լանջիկում։

Նկատենք, որ այս տվյալներով բավական բարդ իրավիճակ է ստեղծվում Անիում, ստացվում է, որ ո՛չ «Ազգ-համայնք» դաշինքը, ո՛չ էլ ՔՊ-ն չեն կարող միանձնյա իշխանություն ձևավորել, նրանք չեն հավաքել կեսից ավելի ձայներ (մանդատների ընդհանուր թիվն այստեղ 21 է, քաղաքական ուժերից որևէ մեկը 11 մանդատ պիտի ստանա, որ մեծամասնություն կազմի),իսկ երրորդ ուժը՝ «Հայկական երազանքը» արդեն իսկ հայտարարել է ոչ մեկին չմիանալու մասին։

«Պաշտոնապես ամրագրենք, որ մեզ որևէ թիմի միանալու նախաձեռնությամբ հանդես գալով չեք տեսնելու։ Եթե որևէ թիմ մեզ միանալու նախաձեռնությամբ հանդես կգա, կքննարկենք մեր թիմակիցների ու ընտրողների հետ՝ դուրս գալով միայն և միայն Անի համայնքի ու բնակիչների շահերից»,-հայտարարել էր նորաստեղծ  «Հայկական երազանք» կուսակցությունը։

Սա նշանակում է, որ այս դեպքում «Հայկական երազանքը» ցանկություն ունի, որ իր թեկնածուն դառնա համայնքապետ։

Հիշեցնենք, որ Անիում ընտրապայքարը  18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի, Անիի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանի և Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանի միջև էր։ Արտակ Գևորգյանը գլխավորում էր «Ազգ-համայնք» դաշինքը, Ագուն Սաղաթելյանը՝ «Հայկական երազանքը», իսկ Արման Սարիբեկյանը՝ ՔՊ-ն։

Քիչ առաջ հայտնի դարձան նաև պաշտոնական տվյալները. ՔՊ-ն հավաքել է 3032 ձայն, գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ 3763 ձայն, իսկ «Հայկական երազանքը»՝ 1037։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930