Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաեւ Լոռու մարզի Ալավերդի համայնքում: Ընտրություններին մասնակցության իրավունք ունեցող 30.547 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 45.98 տոկոսը: Այստեղ ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ:
Նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 47 տոկոս ձայն: «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 49 տոկոսը: «Հայ ազգային կոնգրես» եւ «Հայ Յեղափոխական դաշնակցության» կուսակցությունները ստացել են 2-ական տոկոս ձայներ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ