Տավուշի մարզի Բերդ համայնքում սեպտեմբերի 25-ին կայացան ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։
Ընտրապայքարում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զորավոր համայնք» և «Արժանապատիվ սերունդ» դաշինքները։ Aravot.am-ի տեղեկություններով, ըստ նախնական հաշվարկների, հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6 % քվե։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 38,5, իսկ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 9,9 %։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ 20։00-ի դրությամբ 22485 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11093 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 49,34 տոկոսը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջի