«Քվեարկեցի հանուն մեր միասնության, հանուն համախմբվածության քվեարկեցի, այն ամենի համար, հանուն նրա, ինչ բխում է մեր համայնքի շահերից»,- քվեարկությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
Այն հարցին, եթե նրա գլխավորած դաշինքը չստանա ընտրողների քվեների 50+1 տոկոսը, պատրաստ է Մանվել Փարամազյանը շնորհավորել հաղթող ուժին՝ ասաց․ «Ճիշտն ասած, չեմ մտածում, որ չենք հաղթելու։ Աստված առաջ»։
Կարդացեք նաև
Մանվել Փարամազյանը քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ։
Բացի «Դեպի միասնություն» դաշինքից, Քաջարանի ավագանու ընտրություններին առաջադրվել են նաեւ «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ