Սիսիանի համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը քվեարկությանը մասնակցել է կնոջ՝ Հասմիկի եւ որդու՝ Ալբերտի հետ։
«Քվեարկեցի Սիսիանի ու սիսիանցիների խնդիրների լուծման կարճ ու արդյունավետ ուղու օգտին»,-դուրս գալով ընտրատեղամասից՝ ասաց Արա Զաքարյանը։
Կարդացեք նաև
Նկատենք, որ եթե Սիսիանում առավոտյան ընտրողների պասիվություն էր նկատվում, ապա կեսօրից հետո ընտրողներն ակտիվացան։
Հիշեցնենք, որ Սիսիանում «Ապրելու երկրից» բացի առաջադրվել է 6 ուժ եւս․ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության», «Մեկ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություններն ու «Զարգացող համայնք», «Աշխատանք եւ արդարություն» դաշինքները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ