«Հոռետեսությունը խիստ բարձր տոկոս է կազմում, առաջվա «ուռա»-ն մարել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ, գործարար Վռամ Գյուրզադյանը:
Այսօր Գյուլագարակում ավագանու ընտրություններ են, մեր զրուցակիցը կարծում է, որ խիստ ցածր մասնակցության տոկոս կլինի: Պատճառը՝ «եւ այս իրավիճակից եւ մինչեւ այս իրավիճակից եւ մեր երկրի ընդհանուր իրավիճակից ելնելով՝ պասիվությունը խիստ բարձր է»: Ըստ նրա, «բացի այն խավը, որոնք անբեկանելիորեն հավատում են ինչ-որ մի բանի ու վերջ», մնացածի մոտ, իհարկե, մեծ փոփոխություն կա իշխանության նկատմամբ՝ դեպի բացասական վերաբերմունք:
Նախկին պաշտոնյան այժմ նաեւ ուժեր, որոնց կարելի է վստահել, չի տեսնում: Անհատներ՝ չի բացառում, որ կան, բայց նրանց թիկունքում, իր համոզմամբ, ուժեղ կուսակցություններ, մասսայական վստահություն վայելող հասարակական ուժեր չի տեսնում:
Ելք ինքը տեսնում է աշխատանքի մեջ՝ ամեն մեկն իր տեղում իր գործը պետք է լավ անի, ինչը իր գնահատմամբ, ամենալավ հայրենասիրությունն է ու բանակին օժանդակությունը:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ համայնքից արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնո՞ւմ են՝ ՌԴ-ում մասնակի զորահավաքով պայմանավորված, Վռամ Գյուրզադյանն ասաց, որ համացանցում մի առաջարկ է կարդացել՝ «եկողներին ուղարկել ուղիղ առաջնագիծ». ինքն այդ առաջարկի հետ լիովին համաձայն է:
Հիշեցնենք, Գյուլագարակում այսօր ավագանու ընտրություններ են: Համայնքի ղեկավարի համար այստեղ մրցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ