«Ցանկացած հայ տղամարդ պայքարի է գնում հաղթելու համար։ Կշնորհավորեմ հաղթող թեկնածուին ու մեր ծրագրով կկանգնենք մեր համայնքի կողքին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Քաջարանի ավագանու ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Առաքելյանը։
Քաջարանում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը թեկնածուն կապում է քաջարանցու քաղաքացիական ակտիվության հետ։ «Պարզապես ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ համայնքային խնդիրների լուծմանը, համայնքի զարգացմանը»,-ասաց նա։ Արմեն Առաքելյանը քվեարկության ընթացքը բնականոն է գնահատում, բողոքներ ժամը 18.00-ի դրությամբ չկային։
Կարդացեք նաև
Բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, Քաջարանի ավագանու ընտրություններին առաջադրվել են նաեւ «Դեպի միասնություն» դաշինքն ու «Հանրապետություն» կուսակցությունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ