Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վրույր Այվազյանը գոհ է այսօր ընթացող ընտրական գործընթացից:
«Մասնակցությունը սպասվածից ավելի լավ է. մենք ավելի թույլ մասնակցություն էինք ակնկալում, բայց այս պահի դրությամբ նորմալ մասնակցություն ունենք»,- քվեարկությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վրույր Այվազյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ արտառոց միջադեպեր չեն գրանցվել: Նա հույս հայտնեց, որ գործընթացն այդպես էլ կշարունակվի եւ կհասնի իր տրամաբանական ավարտին:
Կարդացեք նաև
Հետպատերազմական իրավիճակում ընտրողների նման ակտիվությունը թեկնածուն կապում է նրա հետ, որ անկախ երկրում տիրող իրավիճակից՝ քարոզարշավի ընթացքում հաջողել են ընտրողներին հասցնել պարզ ճշմարտություն՝ եթե փոփոխություններ ենք ցանկանում, պարտավոր ենք մասնակցել ընտրությունների եւ հասնել փոփոխությունների:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբից ստացած տեղեկությունների, ժամը 14.00-ի դրությամբ Գյուլագարակ խոշորացված համայնքում ընտրությունների մասնակցության պատկերը հետեւյալն է.
Վարդաբլուր՝ 222
Գյուլագարակ՝ 610
Ամրակից՝ 165
Պուշկինո՝ 59
Հոբարձի՝ 150
Գարգառ՝ 285
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ