Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը կեսօրին մոտ քվեարկեց 35/1 տեղամասում՝ Քաջարանի մշակույթի կենտրոնում։ Նա քվեարկության էր եկել թոռան՝ Տարոնի հետ։
«Քվեարկեցի հանուն անվտանգ Քաջարանի։ Անկախ ամեն ինչից մենք ուժեղ ենք, պիտի ապահովենք անվտանգությունը եւ՛ սահմանների, եւ՛ կենսական, ե՛ւ ֆիզիկական առումներով»,-ասաց Վարդան Գեւորգյանը՝ կարեւորելով խաղաղությունը։
Նշենք, որ Վարդան Գեւորգյանի, ինչպես նաեւ նրա եղբոր` ավագանու անդամի թեկնածու Վաչիկ Գեւորգյանի որդիները ծառայում են հայոց բանակում եւ այս պահին առաջնագծում են։
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Բացի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու ընտրություններին առաջադրվել են նաեւ «Դեպի միասնություն» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ