Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 15:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

Սեպտեմբեր 25,2022 15:19

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 100 շրջիկ դիտորդներ։

Շրջիկ խմբերը դիտարկում են բոլոր տեղամասերը, որոնք ներառված են այս ընտրություններում։

Ստորև ներկայացնում ենք 71 տեղամասերում հանձնաժողովների նիստի դիտարկման ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 15:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 14-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 15-30 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և տեխնիկական խնդիրների պատճառով։

Տեղամասային կենտրոններից 12-ը գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված որևէ հատուկ միջոց առկա չէ դիտարկված տեղամասերից 43-ում։

12 Տեղամասային կենտրոններում տեղակայված են եղել մեկից ավելի տեղամասեր։ Մեկ տեղամասային կենտրոնում տեղակայված տեղամասերը խոչընդոտում են միմյանց աշխատանքը։

Դիտարկված տեղամասերից 64-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ պատշաճ բաշխվել են, չորս տեղամասերում գործառույթների բաշխումը կատարվել է մասամբ, երեք տեղամասային կենտրոններում գործառույթների վիճակահանությամբ բաշխում տեղի չի ունեցել։

Դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 19-ում առավոտյան նիստին եղել են բացակա անդամներ։

Դիտարկված տեղամասերից 7-ում հանձնաժողովի նախագահը մասամբ է իրականացնում գործառույթները։ 2-ում հանձնաժողովի նախագահի գործառույթները փաստացի իրականացնում է այլ անձ։

Դիտարկված տեղամասային կենտրոններից երկուսում, քվեախցիկի դիրքի պատճառով կարող է խախտվել ընտրողների գաղտնիության իրավունքը։

Հանձնաժողովի նիստի ընթացակարգերը մասամբ են պահպանվել դիտարկված տեղամասերից 10-ում և չեն պահպանվել 2-ում։

Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում դիտորդներն անբավարար են գնահատել քվեասենյակի լուսավորությունը, ևս 7-ում անբավարար է գնահատվել քվեարկության սենյակի տարածքը։

2 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 1 տեղամասում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք:

Դիտարկված տեղամասերից միայն 22-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք:

Դիտարկված տեղամասերից 23-ը գնահատվել են ոչ բավարար մատչելի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

Երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ։

«ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930