Լոռի Բերդ խոշորացված համայնքի Սվերդլով վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 745 բնակիչ։ Ժամը 13:30-ի դրությամբ այստեղ իր քվեն իրացրել է 181 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Գագիկ Դոլմազյանը մեզ հետ զրույցում հանգիստ գնահատեց ընտրությունների ընթացքը՝ միաժամանակ նշելով, որ գրանցվել են մի քանի թերություններ, որոնք անմիջապես շտկվել են. «Կան որոշակի անհասկանալի պահեր, ճշտվել է, բացի այդ նաեւ խախտում է արձանագրվել։ Արկղի մոտ 2 հոգի էին կանգնած։ Ինձ չի թվում, որ խորհրդակցում են, բայց օրենքով չի թույլատրվում։ Խնդիրը հարթվել է, արձանագրությունը՝ կազմվել»:
Կարդացեք նաև
Այս ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող ընտրողների թիվը 8 է։ Բոլորն ունեցել են տեսողության խնդիր։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ