«Պահպանողական» կուսակցության քաղաքական դիրքորոշումը և դրանով պայմանավորված ակտիվությունը հանգիստ չի տալիս ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսորներին։ Վերջիններս հավանաբար որոշել են, որ մեր կայքը կոտրելով՝ կարող են կոտրել նաև մեր կամքը։
«Պահպանողական» կուսակցությունը հայտարարում է՝ մեր կամքն անկոտրում է, և որևէ ահաբեկչություն չի կարող շեղել մեզ անկախության և ժողովրդավարության համար պայքարից։
Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԿ քարտուղար