Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը սեպտեմբերի 25-ին անձամբ այցելեց ու հետեւեց Քաջարան համայնքի ընտրական տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքին։ Հիշեցնենք, Սյունիքի մարզի Քաջարան ու Սիսիան համայնքներում այսօր տեղի են ունենում ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։
Նա եղավ բոլոր տեղամասերում, զրուցեց ոստիկանների հետ, հետաքրքրվեց քաղաքացիներից՝ արդյո՞ք բողոք կամ որեւէ հարց ունեն կապված ոստիկանների ծառայության հետ։ Նկատենք, որ Քաջարանում ոստիկանները, բացի ընտրական տեղամասերից, ծառայություն են իրականացնում նաեւ քաղաքի բանուկ փողոցներում։
Կարդացեք նաև
35/02 ընտրական տեղամասի բակում Aravot.am-ի հարցմանն ի պատասխան Ալիկ Մամիկոնյանը նշեց, որ Քաջարանից հետո Սիսիան է մեկնելու։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ