Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ընդդիմություն ասածը միայն նրանք չեն, ովքեր պահանջում են իշխանության հրաժարականը, միտինգներ անում: Ընդդիմությունը նաեւ մենք ենք»

Սեպտեմբեր 25,2022 10:18

Ս.Դ.Հ.Կ 22-րդ համագումարին որպես հյուր ներկա էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ողջույնի իր խոսքում նշեց, որ իրենց ու Հնչակյան կուսակցության կապերը հին արմատներ ունեն եւ որ Ս.Դ.Հ.Կ.-ն անցել է երկար ճանապարհ, լուրջ քաղաքական կենսագրություն ունի եւ միշտ եղել է որպես համախմբող պետականության կողքին:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ Արամ Սարգսյանը, որը արտախորհրդարանական որոշակի ուժերի ղեկավարների հետ պարբերաբար հանդիպում է վարչապետին ու հարցեր քննարկում,  ասաց․ «Ընդդիմություն ասածը միայն նրանք չեն, ովքեր պահանջում են իշխանության հրաժարականը: Ընդդիմությունը նաեւ մենք ենք, որ օրեր առաջ միասին հանդիպեցինք վարչապետին եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու մեկ տասնյակից ավելի առաջարկներ ներկայացրինք: Ուրիշ խնդիր է, որ մեր առաջարկները ընդունվել են կամ որոշ մասով չեն ընդունվել: Դժբախտաբար, ժամանակը ցույց է տալիս, որ ինչ առաջարկում ենք, ճիշտ ենք, եւ իշխանությունն էլ կամաց-կամաց սկսում է համոզվել դրանցում: Բայց անգամ մեր չընդունված առաջարկների համար չենք նեղացել, չենք հրաժարվել այդ հանդիպումներից, փողոց դուրս չենք եկել, միտինգ չենք արել:

Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը նրանք են, որոնք այս ծանր իրավիճակներում պնդում են իրենց ասածը կամ միտինգներ են անում: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը նրանք են, որոնք այս ծանր իրավիճակում ելքեր են փնտրում, փորձում են առաջարկել իշխանություններին, փորձում են այդ ելքերի ճանապարհի շրջանակները կամաց-կամաց մոտեցնել իրական լուծման ճանապարհին եւ փորձել լուծել»։

Aravot.am-ը վերջում Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում հայաստանյան իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունը, որ ըստ էության արտաքին քաղաքական բառապաշարից հանել են «Արցախի ինքնորոշման իրավունք» եզրույթը: «Արտաքին քաղաքական ենթատեքստերում Արցախի, Արցախի կարգավիճակի մասով, կարծում եմ, ասվում է այնքանը, ինչքանը այսօրվա Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը թույլատրում է մեզ: Պահվածքը համարում եմ բավարար»,-պատասխանեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իյա, իրոք?։ Ոնց?կարող է իշխանությանը պաշտպանող ուժը ընդդիմություն լինի։ Ոնց? կարող է Արցախն ազատագրողի եղբայրը Արցախը հանձնողի պահվածքը համարի բավարար։ Ախր ինքդ էլ գիտես, որ եթե անգամ միտինգ կազմակերպես, քո կողմից հազիվ մի 30 մարդ կգա։ Ու էդ միտինգում դու ինչ? ես ասելու, որ քեզ ծափահարեն։ Ասելու ես էս իշխանությունը ճիշտ է անում, որ Արցախից հրաժարվում? է, ու նման բըլը-բըլըներ?։ Լսի, դու ինչու? չես Արցախ գնում ու քո նույն տեսակետներդ այնտեղ բացատրում։ Եթե սկզբունքային քաղաքական գործիչ ես, գնա արցախցիներին էլ բացատրի քո “խորիմաստ” մտքերդ։ Գիտես չէ? ինչ “հարգանքի” կարժանանաս։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930