Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու, որ եղբայրս ճիշտ է ու չէր կարող սխալվել այդ խնդրում․ Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 24,2022 23:19

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևը պարտվում է դիվանագիտական դաշտում և չի կարողանում ռազմական հաղթանակից հետո ամրագրել իր ձեռքբերումները ու միմիայն դրանով է հնարավոր բացատրել սահմանային սադրանքները։

Իլհամ Ալիևը միջազգային հարաբերությունների մասնագետ է` պրոֆեսիոնալ դիվանագետ և շատ լավ հասկանում է, որ միայն ուժով ձեռք բերածը բավարար չէ արդյունք գրանցելու համար։ Ավելին՝ ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի քննարկումից և Բլինկենի կողմից խնդիրը բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու պահանջից հետո ՀՀ տարածքի դեմ ոտնձգությունը նշանակելու է ուղիղ հակադրություն ԱՄՆ-ին և քաղաքակիրթ հանրությանը։

Կգնա՞ Ադրբեջանը դրան՝ մտնելով ռուսական ագրեսիայի բովանդակության դաշտ և տեղավորվելով խորտակվող «Ռուսսկի կարաբլում», քիչ հավանական եմ համարում, բայց որ իր հույսը սահմանային գնդակոծություններով խուճապ ստեղծելն է, որի արդյունքում հույս ունի, որ Երևանում կհասնի իշխանափոխության, իսկ նոր եկած իշխանությունը իրավիճակը շտկելու և կայունություն հաստատելու համար ՌԴ-ի հետ թև-թևի կստորագրի խաղաղության այն համաձայնագիրը, որով կբավարարվի թե Ադրբեջանի և թե ՌԴ-ի պահանջները, չէի բացառի։ Այս ամենը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել Ղարսի, Նախիջևանի և Արցախի հանձնմամբ և Հայաստանի բոլշևիկացմամբ։

Հետևաբար՝ մեր խնդիրն է խուսափել նման սցենարի կրկնությունից՝ ցանկացած իրավիճակում պահելով միասնականությունը, ՀՀ անկախությունը համարելով գերակա արժեք, աջակցելով ու խրախուսելով հայ զինվորին, առավել ևս, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ և այսօրվա իրավիճակում մենք ունենք աջակիցներ ի դեմս առաջադեմ, ազդեցիկ և քաղաքակիրթ աշխարհի։ Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու, որ եղբայրս ճիշտ է ու չէր կարող սխալվել այդ խնդրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930