Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ հեղափոխականների․ Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 24,2022 23:10

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Քրդական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ԿԳԲ-ն (ուրիշ անվանում դժվարանում եմ տալ) Թուրքիային է հանձնել երկու քուրդ հեղափոխականների, ովքեր զինյալ պայքար են մղում Թուրքիայի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Այն Թուրքիայի, որը հայերի դեմ ցեղասպանություն է գործել, 1993 թվականից արևմուտքից շրջափակել է Հայաստանը, միջազգային ատյաններում միշտ հակահայ քաղաքականություն է իրականացրել, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին տրամադրել է բայրաքթարներ, զինվորական կոնսուլտանտներ, վարձկաններ, հետախուզական տվյալներ և որի գլխ․ շտաբը փաստացի ղեկավարել է Հայաստանի դեմ պատերազմը։

Իսկ այսօր Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններն այդ նույն թշնամի Թուրքիային են հանձնում քուրդ մարտիկներին։ Շատ բան չեմ կարող հրապարակային ասել, բայց 30 տարիների ընթացքում Թուրքերը բազմաթիվ անգամներ են պահանջել իրենց հանձնել ինչ-ինչ պատճառներով Հայաստանում հայտնված քուրդ մարտիկներին ու միշտ մերժում են ստացել։ Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել։

1999-ին, հույն-թուրքական մերձեցման ժամանակ հույները թուրքերին հանձնեցին Օջալանին։ Հետո հասկացան, թե ինչ սխալ են գործել, թուրքերին ինչպես են իրենց խաբել։ Թավշյա իշխանությունները ոչ իրենց, ոչ ուրիշների սխալներից են ինչ-որ բան սովորում։
Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930