Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսենյան Գուգոն էլ է ասում՝ դե միջադեպ էր, էլի, էնտեղ մի 200 հոգի մարդ մեռավ, մոռացեք, անցած լինի. Արսենյա՛ն Գուգո, պատասխա՛ն ես տալու». Վահե Գասպարյան

Սեպտեմբեր 24,2022 22:27

«Ես մտա քաղաքականություն, որովհետեւ Հայաստանին Վարուժան Ավետիսյանի նման վարչապետ է պետք, հայոց բանակին Ժիրայր Սեֆիլյանի նման ՊՆ նախարար է պետք, Արա Պապյանի նման դիվանագետ է պետք: Ուզում եք Փաշինյա՞ն վարչապետ, Պապիկյա՞ն ՊՆ նախարար, Արարատ Միրզոյա՞ն ԱԳ նախարար: Շատ բարի, ուրեմն մի՛ եկեք, մի պայքարեք: Բայց մենք ասել եւ ասելու ենք՝ Պուտինը սատկելու է, Հայաստանն ապագաղութանալու է»,-այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Առանց Պուտին Հայաստան»:

Վահե Գասպարյանն ասաց, որ Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, որն ունի տարածք եւ նվազագույնը Խորհրդային սահմաններ. «Ռուսական մամուլում բացահայտ խոսվում է այն մասին, որ Բաքվի իրականացրածը ագրեսիա չէր, չէ, ի՞նչ ագրեսիա, միջադեպ էլ չէր: Արսենյան Գուգոն էլ է ասում՝ դե միջադեպ էր, էլի, էնտեղ մի 200 հոգի մարդ մեռավ, մոռացեք, անցած լինի. Արսենյա՛ն Գուգո, պատասխա՛ն ես տալու»:

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ճանաչել են ՀՀ-ի դեմ ագրեսիայի փաստը. «Հայաստանի անմեղսունակ իշխանությունը շարունակում է բարբաջել 29 հազար 840 կմ-ի մասին՝ այդպես էլ համարժեք ընկալումներ չկարողանալով ձեւավորել Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի հարցում: Ռուսանպաստ ագենտուրան, ԶԼՄ-ները եւ պարզապես օգտակար ապուշները շարունակում են բարբաջել ՀԱՊԿ-ում մնալու եւ պարզապես ռուսներին ու թուրքերին տարանջատելու վերաբերյալ, թե՝ ռուսն ի՞նչ մեղք ունի, թուրքն արեց: Իսկ այն, որ թուրքի անելուց 6 ժամ առաջ ռուսը գնաց, դա չեն ասում՝ Սոթքում, Գորիսում: Ժամը 6-ին ռուսը գնում է, 12-ին թուրքը հարձակվում է, ռուսը մեղք չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930