Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Վայելե՛ք պուտինյան ՌԴ-ն, ասում էիք՝ Պուտինի ցավը տանեմ, ռուսական պասպորտս ստանամ, մամայիս՝ ռուսական թոշակ, տղուս էլ հայկական բանակից կազատեմ, հիմա տղեդ Դոնբասում կզոհվի». Վահե Գասպարյան

Սեպտեմբեր 24,2022 21:21

«Երեկ երեկոյան Տավուշի մարզում թշնամին փորձել է ներխուժել մեր տղաների դիրքերը: Պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ է թշնամին հետ քաշվել դեպի ելման դիրքեր»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

Նա սկսեց թվարկել ՌԴ-ի անհաջողությունները Ուկրաինաի դեմ պատերազմում, ասաց՝ ճակատում վիճակը օր օրի վատանում է ռուսների համար, մեկ առ մեկ նշեց, թե որ մարզում ինչ շենքեր են այրվել, քանի զինվոր է փախել եւ այլն ու հեգնեց. «Ամեն ինչ լավ է, Պուտինը հավերժ է, Кощей Бессмертный-ն է, հեսա հաղթելու է: Ռուսաստանի՝ հեշտացած կարգով անձնագիրը միայն մկան թակարդում է լինում, սա՝ ի գիտություն այն հայերի, որոնք իրար հերթ չէին տալիս՝ ռուսական պասպորտը ստանալու համար: Սանկտ Պետերբուրգում որոշում կա, որ զորակոչում են 10 դաղստանցի, 10 հայ եւ 1 ռուս: Պատկերը նույնն է նաեւ այլ շրջաններում, այսինքն, յուրաքանչյուր 21 զորակոչվածից մեկը ռուս է, 10-ը դաղստանցի եւ 10-ը՝ հայ: Վայելե՛ք պուտինյան Ռուսաստանը, սիրելի՛ ՌԴ-ի հայ քաղաքացիներ, որոնք տասնյակ տարի շարունակ ասում էին՝ երկիրը երկիր չի, ես գնում եմ ՌԴ, Պուտինի ցավը տանեմ, ռուսական պասպորտս ստանամ, մամայիս համար ռուսական թոշակը ստանամ, տղուս էլ հայկական բանակից կազատեմ: Հիմա տղեդ Դոնբասում կզոհվի, մեղավորն էլ Բեւեռն է, իհարկե, ինչպես միշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930