Հայաստանի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով Ազգային ժողովի նախագահը երկուշաբթի օրը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք։ Այս մասին գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը։
«Պետք է արտահերթ նիստ հրավիրի և հանդես գա հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սեփական անվտանգային, ռազմական, քաղաքական հանձնառությունները, ստանձնած պարտավորությունները անկաշկանդ և ազատորեն ընտրելու կամ փոխելու ազատությունը, արցախահայության անվտանգության և իրավունքների, ինչպես նաև անվտանգ և խաղաղ կենսագործունեության համար անհրաժեշտ սահմաններում Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի են, և որ Հայաստանի պետությունը հանձնառու է ու հետամուտ դրանց։
Այդ հայտարարությանը պետք է միանան հայկական բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և հետագա պայքարը պետք է ուղղեն այդ հայտարարության իրագործման նպատակին»։
Կարդացեք նաև