ArmeniaSputnik. Հայաստան–Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման հետխաղային ասուլիսին հայ լրագրողները հայտարարեցին, որ եթե 0։5 հաշվով պարտությունից հետո էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարական չի տալիս, իրենք հարցեր չունեն նրան տալու։
Լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, դիմելով մարզչին, ասաց․
«Պարո՛ն Կապառոս, դուք շատ եք խոսում Ձեր երկրում գործող ֆուտբոլային օրենքների մասին։ Բայց Իսպանիայում, եթե թիմը պարտվում է 0։3 հաշվով, երկրպագուները սպիտակ թաշկինակ են բարձրացնում` պահանջելով մարզչի հրաժարականը։ Եթե դուք հրաժարական չեք տալու, մենք՝ հայ լրագրողներս, Ձեզ հարցեր չունենք տալու»։
Այս առաջարկին միացան բոլոր լրագրողները, բացի մեկից։
Կարդացեք նաև
Իսպանացին շատ հանգիստ պատասխանեց, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է նոյեմբերի 30-ին, և ինքը շարունակելու է աշխատել մինչև այդ ժամկետը։