Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ուկրաինայի ընտրանուն: Պատերազմող երկու երկրների ընտրանիների դիմակայությունում մենք 0:5 խոշոր հաշվով պարտություն կրեցինք:
Իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեր թիմը երեք միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը: Սա մեր հավաքականի չորրորդ անընդմեջ պարտությունն է այս մրցաշարում եւ երրորդ խոշոր հաշվով երրորդ պարտությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ