Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորներից մեկը, որը բարձրացել էր դիրքեր՝ հերթափոխի, ասաց, որ տղաները ցրտից սառել են, ցրտից ուռած տղաներին դիրքերից իջացնում են». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 24,2022 17:31

«Աբսուրդ է, որ օրական պետական դավաճան են բռնում, ովքեր մի հատ օծանելիքով կամ պայուսակով հայրենիք են դավաճանել: Փաշինյանը պարտությունը փորձում է գցել բոլորի գրպանը՝ առաջին հերթին՝ ռազմական, քաղաքական էլիտայի գրպանը: Մենք գիտենք, որ այսօր առաջնագիծը կատաստրոֆիկ վիճակում է, ու երբ որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բղավում էր՝ նախկինների ժամանակ «մայկա-տրուսիկ» անգամ չկար, այսօր իջեք Պրոսպեկտի ներքեւը, ուսանողներն անգամ բահեր են հավաքում՝ առաջնագիծ հասցնելու համար»,- այսօր «Չդադարող պատերազմ. ինչպես եւ ով բերեց» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Իրանի քաղաքական գործիչները հայտարարում են, որ որեւէ անգամ Հայաստանը իրենցից զենք չի խնդրել, Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր, թե մենք փողի պրոբլեմ չունենք զենք առնելու, բայց «կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի»: Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը իրեն ճղում էր, թե մենք փողի պրոբլեմ չունենք: Փողի  պրոբլեմ չունենք, բայց զինվորները քնում են ծակ ցելոֆաններով սարքած վրանների տակ: Զինվորներից մեկը, որը բարձրացել էր դիրքեր՝ հերթափոխի, ասաց, որ տղաները ցրտից սառել են, ցրտից ուռած տղաներին դիրքերից իջացնում են: Այն դեմագոգիան, որ չասենք, չիմանան, դրանով մենք պարտակել ենք մեր կարեւորագույն խնդիրները»:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ ասաց, որ թշնամին, ի տարբերություն մեզ, շատ լավ տեսնում է, թե ինչ վիճակում են հայկական դիրքերը, ամեն օր իր աչքի առաջ են նույն անպաշտպան դիրքերը, 2 տարի վրաններում քնող զինվորները, էլ չասած, որ քնապարկերը ժողովուրդն է գնում՝ կոպեկ առ կոպեկ հավաքելով ու ուղարկում զինվորներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930