Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է ընդգրկված լինել «մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակով» երկրների խմբում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Սեպտեմբեր 24,2022 16:26

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման 2021/2022 թթ․ զեկույցը»։

Զեկույցի համաձայն՝

2019թ․-ի համեմատ 2021-ին Հայաստանն արձանագրել է զբաղեցրած հորիզոնականի նահանջ՝ 81-րդ հորիզոնականից տեղափոխվելով 85-րդ հորիզոնական։ Չնայած այս փաստի, Հայաստանը շարունակում է ընդգրկված լինել «մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակով» երկրների խմբում։

Նահանջ է արձանագրվել ՀՀ-ում` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի արժեքը՝ 2019թ․-ի 0.778-ի համեմատ 2021-ին նվազել և կազմել է 0.759։ Նվազումը պայմանավորված է առողջության և կենսամակարդակի բաղադրիչներով՝ կյանքի սպասվող տևողությունը նվազել է 3.1 տարով, իսկ շնչային համախառն ազգային եկամուտը՝ 5.3%-ով։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում նախավերջինն է, գերազանցում է միայն Ադրբեջանին:

Շնչային համախառն ազգային եկամտով Հայաստանը ետ է իր խմբի երկրների միջինից 13.2%-ով, իսկ աշխարհի միջինից` 21.5%-ով: Այդ ցուցանիշով Հայաստանն իր հարևաններից չի զիջում միայն Իրանին։

Անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում Թուրքիայից և Վրաստանից հետո 3-րդն է։

Գենդերային զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդն է, զիջում է միայն Վրաստանին։

Գենդերային անհավասարության ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է։

Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում Վրաստանից և Թուրքիայից հետո 3-րդն է։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930