Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է հասնել միջազգային մակարդակում իրավական ուժ ունեցող համապատասխան փաստաթղթերի ընդունմանը. «Փաստ»

Սեպտեմբեր 24,2022 10:36
sahman

ՀՀ իշխանությունները դռնեդուռ ընկած բողոքում են ադրբեջանական ագրեսիայից և միջազգային գործընկերներից աջակցություն են խնդրում, սակայն այդպես էլ ականատես չենք լինում գործնական քայլերի։ Ավելին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես կցանկանայի պաշտոնական և հրապարակային հարց հնչեցնել և այն հասցեագրել Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը դուք ճանաչում եք կամ որով պատրաստ եք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Սա ի՞նչ է, պարզ ակնարկ, որ պատրաստ է Ալիևի ներկայացրած քարտեզով բանակցություններ սկսե՞լ սահմանների շուրջ, թե՞ մարդը իրականում չի հասկանում, որ Ալիևի պատկերացրած միակ քարտեզն առանց Հայաստանի է:

Հաջորդ հարցը. Իրանից տարբեր մակարդակներով անընդհատ ուղերձներ են գալիս այն մասին, որ իրենք թույլ չեն տա ճանաչված սահմանների փոփոխություն, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար անընդունելի է։ Իսկ հայկական կողմից չի նկատվում ցանկություն Իրանի դիրքորոշումից օգտվելու և Թեհրանից հնչող հայտարարություններին իրավապայմանագրային տեսք տալու ուղղությամբ, որ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում համապատասխան քայլեր կարող են կատարվել երկկողմ մակարդակում։ Նման նախաձեռնությունների դուռը բաց է նաև այլ գործընկերների հետ հարաբերություններում, որոնք կարող են ներկայանալ որպես ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորներ։

Անհրաժեշտ է հասնել միջազգային մակարդակում իրավական ուժ ունեցող համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք հիմքեր կարող են ապահովել Ադրբեջանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու ու այդ երկրին զսպելու համար, այլապես միայն դռներ ծեծելով և բողոքելով ոչնչի հասնել հնարավոր չէ։ Առավել ևս՝ Ալիևից քարտեզ ուզելով…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930