Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի տարբերակները

Սեպտեմբեր 24,2022 10:00

Մայր աթոռում կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպումը, ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով, առաջացրել է ներկայիս իշխանության կողմնակիցների բուռն բացասական կրքերը: Հիմնական թեզն այն է, որ հավաքին մասնակցող վեց գործիչներն էլ Կրեմլի գործակալներն են ու ինչ-որ դավադրություն են կազմել մեր երկրի ինքնիշխանության դեմ:

Նախ՝ ինձ թվում է, որ հանդիպման արդյունավետությունը չափազանցված է, երկրորդ՝ այդքան միասնականությունից խոսելն ու դրան ուղղված փոքրիկ քայլը դատապարտելն ինձ տարօրինակ է թվում: Այդ իրադարձությունից կարելի է միայն մեկ հետեւություն անել՝ իրավիճակն իսկապես լուրջ է՝ այնքան լուրջ, որ իրար հետ, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ որոշել են կարծիքներ փոխանակել:

Եթե ինձ հարցնեք, ապա հանդիպումն արդյունավետ կլիներ, եթե, գոնե մի քանի նախադասությամբ, տրվեր Հայաստանի սահմանների եւ Արցախի իրավիճակի գնահատականը, ինչպես նաեւ հայտարարվեր, որ հանդիպման մասնակից նախկին ղեկավարները իշխանության որեւէ հավակնություն չունեն: Այդ առումով միակ «խնդրահարույցը», կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանն է, որը ոչ միայն չի հրաժարվել հավակնություններից, այլեւ իր կողմնակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հաստատել է դրանք: Այդ հավակնությունները հզոր կռվան են իշխանության քարոզչության համար, որը Փաշինյանի հետ ցանկացած անհամաձայնության հետեւից նկատում է կամ ձեւ է անում, որ նկատում է «Քոչարյանի ականջները»:

Ինչ մնում է Ռուսաստանին: Ըստ անվտանգության հարցերով փորձագետ Թոմ դը Վալի, գոյություն ունի խաղաղության պայմանագրի երկու նախագիծ՝ ռուսական (որտեղ Արցախի հարցն առաջարկվում է հետաձգել եւ «միջանցքի» վերահսկողությունը դրվում է Ռուսաստանի վրա) եւ եվրոպական (որտեղ խոսք կա Արցախում ապրող հայերի անվտանգության երաշխիքների մասին): Ամենավատ տարբերակն այն է, ինչ, Թոմ դը Վալի մատուցմամբ, անում է Փաշինյանը՝ երկու կողմերին էլ խոստանում է ստորագրել իրե՛նց տարբերակը:

Եթե ընդունենք, որ տեղեկությունը ճիշտ է, եւ համեմատենք երկու տարբերակները, ապա, հավասար այլ պայմանների դեպքում, գերադասելի է, իհարկե, եվրոպական տարբերակը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ «այլ պայմանները» հավասար չեն:

Ռուսաստանը հնարավորություն ունի իրենը պնդելու, այդ թվում՝ նոր բախումներ հրահրելով: Իսկ դրանց հետեւանքը կարող են լինել Հայաստանի մարդկային եւ տարածքային նոր կորուստները: Եվրոպան իրենը պնդելու լուրջ լծակներ չունի, եւ եթե անգամ ունի, չի կիրառելու: Այնպես որ ես չէի զարմանա, եթե նախկին նախագահներն իրատեսական համարեին ռուսական տարբերակը: Դա չի նշանակում, սակայն, որ նրանք ռուսական գործակալներ են:

Իմ կարծիքով, իդեալական տարբերակը որեւէ բան չստորագրելն է, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են նախկին Հայկական ԽՍՀ տարածքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ապագան երիտասարդներինն է եւ ընտրություններին մասնակցող մեծահասակները ընտրությունների ժամանակ պետք է ենթարկվեն ընտրելու իրավունք ունեցող իրենց ջահելության՝ երեխաների ու թոռների հրամաններին՝ թե ո՞ւմ ընտրեն, իսկ այն ջահելությունը, ով ընտրություններին չի ուզում մասնակցել եւ իրենց ծնողներին ու պապիկ տատիկներին չեն ուղղորդում, թե ում ընտրեն, դրանք դեռ խակ են եւ տատիկ պապիկները թող լսեն ուրիշ հասուն ջահելությանը: Չկա նման վիճակագրություն, բայց համոզված եմ, որ տատիկ պապիկների մեծամասնությունը միշտ ընտրում է իշխանության ներկայացուցչին՝ անկախ այդ ներկայացուցչի տվյալներից, կապիկի էլ նշանակես նախկին ղեկավար, մեր տատիկ պապիկների մեծամասնությունը նրան էլ կընտրի, նշանակի ինտելիգենտ սիրուն խոսող մեկին, մեր ընտրողների լավագույն կեսը նրան կընտրի, թեկուզ մի քիչ կապիկից սիրուն լինի: Այս թուլությունները քաղտեխնոլոգների կողմից շատ արդյունավետ օգտագործվում են ընտրությունների ժամանակ իրենց թեկնածուներին առաջ տալու համար: Հարսանյաց աֆերիստը, որը մասնագիտացել էր ժողովրդի բալզակյան տարիքի լավագույն կեսին հարիֆցնելով՝ ի դեմս առաջին աֆերիստի, միավորվել է նրա դրածո թալանչի մալանչի աֆերիստների հետ եւ մեր մեծահասակ ընտրողների բանակի մեծամասնությունը տարիքային պատճառներով դրանց աֆերիստությանը չի կարող դիմադրել, եւ միայն ջահելությունն ունի աֆերիստության դեմ դիմադրողականություն եւ հանուն իր եւ ազգի ապագայի պետք է ժողովրդավարության ղեկն իր ձեռքը վերցնի, դուք հո չե՞՛ք ուզում հաջորդ երեսուն տարում աֆերիստների զոհը մնաք: Ջահելությո՛ւն, ժողովրդավարությունը սկսվում է ընտանիքից, համայնքից, հետո նոր պետությունից, դուք պետք է ղեկավարեք ընտանիքում, համայնքում եւ պետությունում, դրանով պաշտպանելով ձեր ծնողներին ու տատիկ պապիկներին աֆերիստների ոհմակից: Եւ դաստիարակեք քաղաքականապես ձեր երեխաներին, որ վաղը նրանք ձե՛զ եւ ա՛զգը փրկեն աֆերիստների ոտնձգություններից:

  2. Ալֆրեդ says:

    Լավ կլիներ երեք նախագահների համատեղ նկար լիներ այդ հանդիպումից։

  3. Garo says:

    Անհասկանալիա, երբ մարդիկ մի կողմից ընդունում են որ Նիկոլը ազգակործան պատուհասա պետքա գնա մյուս կողմից քննադատում են Քոչարյանին երկրի համար ծանր պահին պատասխանատվությունից չփախչելու, երկրի ղեկավար դառնալու հայտ ներկայացնելու համար։
    Լավ Նիկոլը եթե գնումա ով պետքա գա իր տեղը եթե ոչ Քոչարյանը, Էլ Կլասիկոն, Զավենիչը, Արման Բաբաջանյանը, Նորայր Նորիկյան, Տիգրան Խզմալյանը, Տիգրան Արզանքանցյանը, Հայկ Մարությանը ով՞
    Եթե Քոչարյանին դեմ եք պիտի ասում ում եք տեսնում, կոնկրետ մարդ ով պիտի դառնա վարչապետ ՊԱՏԱՍԽԱՆՏՎՈՒԹՅՈՒՆ կրի։ Աբստրակտ ինչ-որ կոլեկտիվ պատասխանտվության հետևում թաքնվել չկա։

    Իսկ քարոզչամեքենան ազդումա Նիկոլի ընտրազանգվածի այսինքն անգրագետ Պողոսների վրա։
    Նիկոլի ընտրող անգրագետների կարծիքը էս պահին ոչ մեկին չպիտի հետաքրքրի։ ՄԵնք Նորվեգիան չենք, օրհասական վիճակա։
    Հիմա Քոչարյանը պիտի դառնա վարչապետ տոտալ մոբիլիզացիա անի։ Անգրագետ պողոսները ու նաև մենք բոլորս պիտի գնանք առաջանգիծ կռվենք։

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Հայտնի հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն ծնկաչոք ներողություն է խնդրել Քոչարյանից եւ երկրորդ անգամ հրավիրել նրան դառնալ ՀՀ վարչապետ: Երդվել է ամեն ինչ անել՝ իր սիրասուն ազգակործան պատուհասին իշխանությունից վռնդելու համար եւ որպես առաջին քայլ՝ հետ կանչել ազգակործան կառավարություն գործուղած իր բոլոր կադրերին՝ Խաչատուրյան-Կարապետյան-Ռուբինյանից սկսած մինչեւ վերջին Վիգեն Խաչատրյան…

    Սարգսյանը խիստ զարմացել է. «Իյա, իրո՞ք: Էդ շատ լավ կլինի, կապիտուլյանտին էլ միանգամից հետ կանչի, պրծնենք, էլի…»

    Այնժամ վեր է կացել Վեհափառը եւ արցունքն աչքերին ասել. «Օրհնեալ է Տէր զի լուաւ ձայնի աղօթից իմոց: Նզովեալ եղիցի ինքն եւ զաղանդն իւր պիղծ եւ ամենայն ստացուածք եւ ուսապարկք նորա: Եղիցի՛ նզովեալ…»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930