«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում ուսանողների ու դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հարց հնչեց, թե ինչպես եմ պատրաստվում արդարացնել արցախահայության հույսերը։
Գիտեմ, որ այս հարցը հիմա շատերի մոտ է առաջանում, ու պատասխանս հետևյալն է. ես զինվոր եմ, որը եկել է ձեզ հետ միասին պաշտպանելու Արցախը: Ես փրկիչ չեմ ու չեմ հավատում, որ կան փրկիչներ, որոնք կարող են հրաշքներ գործել ու մեզ հանել այս բարդ իրավիճակից: Իմ պաշտպանությունը հիմա ոչ թե զենքով է՝ խրամատում, այլ իմ գործերով, իմ ծրագրերով:
Իմ կողմից ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի մենք միասին մեր անվտանգությունը, մեր զարգացումն ապահովենք։ Դա նշանակում է, որ ես քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր աշխատելու եմ, որ Արցախի անվտանգությունն ապահովվի, որ Արցախի զարգացման ծրագրերն իրականացվեն։
Կարդացեք նաև
Արցախի ապագան ու անվտանգությունը հիմա բոլորիս խնդիրն է:
Ինձ հարցրին՝ իսկ ի՞նչ անեն արցախցիները: Պատասխանս մեկն է՝ միավորվեն, և ամեն մեկն իր հնարավորության, ունակությունների ու կարողության չափով իր ներդրումն ունենա այդ ապագան կառուցելու գործում»: