Սահմանամերձ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչներն Aravot.am–ի հետ զրույցում նշեցին, որ սահմանին խաղաղ է, իսկ սահմանագոտուց բնակիչների տարհանման մասին տեղեկացել են համացանցից։ «Ինչպե՞ս կարելի է Երևանում նստել ու հանգիստ խղճով նման տեղեկություն տարածել։ Գոնե մտածու՞մ են ինչ է զգում սահմանին ապրող մարդը այդ լուրերը կարդալիս»,- վրդովվեց մեր զրուցակիցը։
Համացանցում տարածված տեղեկությունը քիչ առաջ հերքել է նաև Տավուշի մարզպետարանը։ Վերջինս հորդորում է չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը և տեղեկացնում, որ Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ