Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կոռումպացված դատավորների մասին խոսում են առանց փաստի ու հետեւանքի, ապա դա հեղինակազրկում է համակարգը»․ դատավոր

Սեպտեմբեր 23,2022 20:45

«Չհասկացանք, թե դա ինչ ցուցակ էր։ Եթե խոսելու են կլանային, կոռումպացված դատավորների մասին, ու դա լինի զուտ խոսակցություն՝ առանց կոնկրետ փաստի, գնահատականի եւ հետեւանքի, ապա վատ եմ վերաբերվում։ Դա միայն բերում է նրան, որ հանրության առաջ հեղինակազրկում են դատական համակարգը, երբ նախարարը նման բաներ է խոսում եւ փաստ չի ներկայացնում։ Դուք իմացա՞ք այդ ինչ ցուցակ էր։ Եղավ հայտարարություն, բայց եթե անուն, տեղեկություն, հետեւանք կար, ուրեմն ինչո՞ւ գնահատական չտրվեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ մոտ մեկ տարի առաջ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խոսում էր մոտ 40 կոռումպացված դատավորների ցուցակի մասին՝ ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին, թե դատաիրավական ոլորտի համար դեռեւս չլուծված ի՞նչ խնդիրներ կան, նա նշեց․ «Իրական խնդիրներից է պետք խոսել։ Եթե լսենք, թե խնդիրներով զբաղվող մարդիկ ինչերից են խոսում, ապա կլսենք դատավորներին պատժելու եւ կարգապահական վարույթներ հարուցելու, վեթինգի ենթարկելու մասին։ Իրական մեծ խնդիրներ կան համակարգի առաջ՝ դատավորների ծանրաբեռնվածություն, սոցիալական վիճակի բարելավում, օրենսդրական հարցեր։ Խնդիրները շատ են, վեթինգ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930