Լրահոս
Օրվա լրահոսը

Աուտիզմ ունեցող երեխաների 50 %-ն ունի դյուրագրգռություն, իսկ 80 %-ը՝ տագնապի գոնե մեկ ախտանիշ. պրոֆեսոր

Սեպտեմբեր 23,2022 19:44

Սեպտեմբերի 23-24-ին ICPD-ը՝ Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնն իրականացնում է «Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությունը և զարգացման խանգարումները»  վիրտուալ սիմպոզիումը նվիրված պրոֆեսոր Կոնստանտին Դանիելյանի հիշատակին: Միջոցառման  թիրախային լսարանը  ի թիվս այլոց, հոգեբույժները, հոգեբանները, վերականգողաբանները, լոգոպեդները, զարգացման մանկաբույժներն ու, ընտանեկան բժիշկներն են:

Պրոֆեսոր Անտոնիո Հարդանը անդրադարձավ տագնապային, դեպրեսային խանգարումներին ու ընդհանրապես աուտիզմով  հիվանդ երեխաների խնդիրներին: Աուտիզմ ունեցող երեխաներին գնահատելու մասին խոսելիս նա  խոսեց վարքագծային, ապա հոգեբանաֆարմակոլոգիական թերապիաների մասին: Ներկայացրեց, թե ինչպես է ընտանիքի եւ երեխայի հետ աշխատելու արդյունքում հնարավոր դեղերի քանակը պակասեցրել հինգից երեքի:

Մասնագետը դրվագներ ներկայացրեց իր աշխատանքային պրակտիկայից: Մասնավորապես, հիշեց մի  երեխայի, որը դպրոց չէր հաճախում, ծանր տագնապային վիճակում էր, ու ինչպես է երեք ամիս դեղեր օգտագործելուց հետո տղան մասնակցել դպրոցի պարապմունքներին: Նա նաեւ ընդգծեց՝  չպետք է ակնկալել, որ աուտիզմ ունեղող երեխայի մոտ ագրեսիան հարյուր տոկոսով կվերանա:

Հարդանը խոսեց նաեւ այն մասին, որ  աուտիզմով երեխային գնահատելիս պետք է տագնապն ու քնի խանգարումը եւս բուժել: Անդրադարձ կատարվեց վերջին 20-30 տարիների ընթացքում իրականացված հետազոտություններին եւ կողմնակի ազդեցություններից՝ երեխաների խոցելի լինելուն: Մասնագետը փաստեց, որ աուտիզմ ունեցող երեխաների 50 %-ն ունի դյուրագրգռություն, իսկ 80 %-ը  տագնապի գոնե մեկ ախտանիշ: Հակադեպրեսանտներին եւս անդրադարձ եղավ, պրոֆեսորն շեշտեց՝ չկա ապացույց, որ դրանք «աշխատում» են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930