Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գալու է իրականում արդյունավետ աշխատանք իրականացնելու, ապա որեւէ վերապահում չունեմ»․ դատավոր Հովհաննիսյան

Սեպտեմբեր 23,2022 19:11

«Ես էլ եմ մամուլից տեղեկացել այդ մասին։ Ամենայն հարգանքով մամուլի հանդեպ, բայց դիրքորոշում չհայտնեմ, քանի դեռ պաշտոնական որեւէ բան չկա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ԲԴԽ նախագահի պաշտոնին հավակնում է արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանից էլ հետաքրքրվեցինք՝ մտահոգիչ չէ՞, որ կառավարության թիմի անդամի անունն է շրջանառվում այդ պաշտոնի համար։ «Ոչ, որովհետեւ նա ունի նաեւ այլ անցյալ։ Որքանով տեղյակ եմ՝ փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան»,-պատասխանեց Վարդան Գրիգորյանը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն (լուսանկարում) էլ  նշեց, որ ինքը եւս մամուլից է տեղեկացել, որ Կարեն Անդրեասյանի անունն  է շրջանառվում․ «Չէ, ի՞նչ դիրքորոշում ունենամ։ Եթե մամուլի հրապարակումներն այդ մասին հավաստի են, ապա պետք է ճշտել, թե ինչ տրամադրվածություն ունի պարոն Անդրեասյանը։ Եթե նախկին տրամադրվածությամբ է գալու, ապա այո, ես այդ փաստին լավ չեմ նայի։ Իսկ եթե գալու է իրականում արդյունավետ աշխատանք իրականացնելու, ապա որեւէ վերապահում չունեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930