Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 3 նախագահները կարողացել են ինչ-որ հայտարարի գալ, սեղանի շուրջ նստել, փորձել լուծումներ գտնել, թող հանրությանը ներկայացնեն, ոչ թե բամբասանքով առաջնորդվենք». Տաթեւիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 23,2022 18:30

Այսօր «Մեդիա կենտրոնում» ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն անդրադարձավ սեպտեմբերի 22-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպմանը: Նա ասաց, որ այդ փաստը ինքնին կարեւոր է եւ այս իրավիճակում դժվար է առաջնորդվել պիտակավորմամբ. «Ես չգիտեմ նրանց զրույցի բովանդակությունը, չգիտեմ ինչ որոշման են եկել, կամ եկել են, թե չեն եկել, բայց ես հիշում եմ, որ 2021-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր միասնաբար հանդես գալ, որ ոչ մեկը առաջին դեմքով հանդես չգա ու թույլ չտային Նիկոլ Փաշինյանի վերընտրումը:

Դա ընդունվել էր Սերժ Սարգսյանի կողմից, չէր ընդունվել Ռոբերտ Քոչարյանի կողմից: Թե ինչպես են իրենք պատրաստվում առաջնորդվել, չեմ կարող ասել, բայց եթե հաշվի առնենք  նրանց մեջ ինչքան տարակարծություններ, դիրքորոշումների տարբերություններ կան ու եթե կարողացել են ինչ-որ հայտարարի գալ, սեղանի շուրջ նստել, փորձել լուծումներ գտնել, եթե կարողացել են գտնել, թող ավելի լայն հանրությանը ներկայացնեն, ոչ թե առաջնորդվենք ինչ-որ բամբասանքներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930