Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորների կարծիքները՝ երկրի ապագայի մասին․ «Ամեն մեկն իր չափով պետք է աջակցի»

Սեպտեմբեր 23,2022 18:02

«Բոլորիս է մտահոգում, ինչպե՞ս կարող է չմտահոգել։ Բոլոր դատավորներին է վերաբերում, բայց ես ի՞ նչ կարող եմ ասել։ Ես քաղաքական գործիչ չեմ»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը։ Լրագրողները դատավորներից հետաքրքրվում էին՝ ի՞նչ մտահոգություններ ունեն երկրի ապագայի հետ կապված, ի՞նչ ելքեր են տեսնում։

«Առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ, այնուհետեւ դատավոր։ Ինչպես ամեն հայի, ինձ էլ է հուզում իրավիճակը սահմանին։ Աստված տա՝ ամեն ինչ բարեհաջող լինի»,-իր հերթին ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանն էլ նախընտրեց կարծիքը չբարձրաձայնել, ինչպես եւ մի քանի այլ դատավորներ։

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ ասաց․ «Ամեն ինչ պետք է անել, որ երկրի ապագան լավը լինի»։

«Առաջնահերթ է, որ երկրի պաշտպանությանը յուրաքանչյուրն իր չափով աջակցի»,-կարծիք հայտնեց ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ հարցերին պատասխանել հրաժարվեց իրեն հատուկ անմիջականությամբ․ «Կհելնենք, հետո նոր կխոսենք․․․կլինեք, այ մարդ, ո՞ւր եք գնալու որ։ Կլինեք, այ ցավդ տանեմ, մենք առանց ձեզ ո՞նց կարանք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930