Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հաստատեց այն, ինչ Սերժ Սարգսյանն էր ասում». Տաթեւիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 23,2022 17:54

Այսօր «Մեդիա կենտրոնում» ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթը փորձեց համեմել լիրիկական զեղումներով եւ հռետորական կոչերով, օրինակ, Համլետին էլ հիշեց, իրականում շատ լավ գիտակցում է, վերջին պատերազմի ժամանակ էլ ԱԺ ամբիոնում նշեց, որ իր համար հստակ են եղել Ադրբեջանի տարածքային հավակնությունները. «Ինքը հաստատեց այն, ինչ Սերժ Սարգսյանն էր ասում՝ ամեն անգամ, երբ մոտ են լինում Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածության, Ալիեւը նորանոր պահանջներ է առաջ քաշում: Պատկերացրեք, եթե այն ժամանակ, երբ պարտված էր, Ադրբեջանն այդ քայլերին էր գնում՝ հզորացնելով ռազմական պոտենցիալը, այժմ շատ ավելի հանդուգն է դարձել: Ենթադրում եմ, որ Փաշինյանը փորձում էր արձագանքել Ալիեւի ելույթներին, որ 19-րդ դարի քարտեզներ ունենք, բայց իմ դիտարկմամբ, ամենակարեւոր դրույթը, որը մեր պաշտոնյաները պետք է դրսում ասեն, դա ուժի, ուժի սպառնալիքի կիրառումն է: Միեւնույն ժամանակ լավ էր, որ վերջապես շեշտվեց, որ սա հարձակում էր, զավթողական քաղաքականություն, որովհետեւ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված տարբեր որակումներ են տալիս իշխող ուժի ներկայացուցիչները եւ այլ պաշտոնյաներ: Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ իրականացնում է ագրեսիա՝ զավթողական պատերազմական տրամաբանության մեջ ու երկրորդ կարծիք չպետք է լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930