ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել
Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի արեւելյան հատված այցելելուց, M10 մայրուղով երթևեկելուց, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկելուց։
Նմանատիպ զգուշացում է տարածել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։ Նաեւ Ֆրանսիան է զգուշացնում է իր քաղաքացիներին՝ չայցելել ՀՀ որոշ մարզեր․ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ՝ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, նաև Նախիջևանի հետ սահմանակցող հատված»։