Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում ներկայացված են նաեւ եզդիերենից կամավոր ատեստավորման մասնակցածների գիտելիքների ստուգման արդյունքները:
Ատեստավորման համար գրանցված 17 հոգուց 10-ը բացակայել է: Եզդիերենի մեկ ուսուցիչ 60 առաջադրանքը հաղթահարել է 100 %-ով, մեկը` 83,3 %-ով , մյուսը 71,7 %-ով, մեկ ուսուցիչ` 60, մեկը` 56,7%-ով եւ եւս մեկը` 68,3%-ով:
Ըստ ԳԹԿ կայքի, կամավոր ատեստավորման համար դիմած եզդիերենի միայն մեկ ուսուցիչ է առաջադրանքը հաղթահարել ընդամենը 21,7 %-ով, եւ ունեցել 13 ճիշտ պատասխան` 60 առաջադրանքից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ