Լրատվամիջոցներում կրկին լայնորեն տարածվում է, թե ՖԻՖԱ-ն կարող է Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զաքարյանին թույլատրել փոխել մարզական քաղաքացիությունը եւ հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Կան որոշակի կանոններ, որոնք կարգավորում են ազգային հավաքականի խաղերին մասնակցելու իրավունքը: Գոյություն ունեն նաեւ մարզական քաղաքացիությունը փոխելու մասին հայտ ներկայացնելու կանոններ: Ուղեցույցում ներկայացված է իրավական գործողությունների եւ փաստաթղթերի ներկայացման ամբողջական նկարագիրը, որոնք անհրաժեշտ են այլ երկրի ազգային հավաքականում հանդես գալու ցանկացած կանոնի կամ հարցման համար»,- նշել են ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ