Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրումները, որոնք չափվում են համախառն հիմնական կապիտալի ձևավորման միջոցով, աճել են 17․7%-ով՝ ի հաշիվ պետական և մասնավոր կապիտալ ավելի մեծ ծախսերի

Սեպտեմբեր 23,2022 16:52

Տնտեսական միտումները և հեռանկարներ

Հայաստան

Չնայած արտաքին դժվարին պայմաններին՝ 2022 թվականի առաջին կիսամյակում տնտեսության աճը կազմեց 11․0%, ինչը սպասվածից ավելին է և գերազանցում է 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցված 3․8% աճը: Աճն ամրապնդվեց մասնավոր մեծ սպառման և ներդրումների ակտիվ աճի հաշվին։

Ինչ վերաբերում է առաջարկին, ապա ծառայությունները նպաստեցին ընդլայնմանը՝ 14․8% աճով, որն արտացոլում է աճը բոլոր սեգմենտներում, բայց հիմնականում պայմանավորված է ֆինանսների, տրանսպորտի, հյուրանոցների և տեղեկատվական և կապի ծառայությունների՝ ավելի քան 25% ակտիվ աճով: Արդյունաբերությունն աճել է 4․6%-ով, քանի որ արտադրության, էլեկտրաէներգիայի արտադրության և ջրի ու թափոնների կառավարման աճը գերազանցել է հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման 11․1% անկումը:

Շինարարությունում գրանցվեց 21․8% կայուն աճ՝ արտացոլելով ավելի բարձր ներդրումները: Առաջին կիսամյակում գրանցված ոչ բարենպաստ եղանակային պայմանները հանգեցրեցին գյուղատնտեսության կրճատման՝ 1․8%-ի չափով։

Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա մասնավոր սպառումն ավելացավ 10.6%-ով, ինչն արտացոլում է ստացվող արտասովոր խոշոր դրամական փոխանցումները: Հանրային սպառումը կրճատվեց 2․7%-ով, քանի որ ընթացիկ բյուջետային ծախսերը կրճատվեցին: Ներդրումները, որոնք չափվում են համախառն հիմնական կապիտալի ձևավորման միջոցով, աճել են 17․7%-ով՝ ի հաշիվ պետական և մասնավոր կապիտալ ավելի մեծ ծախսերի: Զուտ արտահանման դեֆիցիտը մեծացավ, քանի որ ներմուծումն արտահանումից ավելի արագ աճեց։ Տարվա առաջին կիսամյակում կայուն տնտեսական ակտիվության պայմաններում և չնայած տարվա մնացած ժամանակահատվածում պահանջարկի ենթադրյալ չափավորությանը, այս Թարմացման համաձայն 2022-ի աճի կանխատեսումները բարձրացվում են  և, ոչ այդքան կտրուկ 2023թ-ի համար:

Միջին տարեկան գնաճը նախորդ տարվա 6․1%-ից 2022 թվականի հունվար-հուլիսին աճել է մինչև 8․3%-ի՝ արտացոլելով պարենային ապրանքների 13․1%, այլ ապրանքների 6․4% և ծառայությունների 3․9% աճը։ Ներքին մեծ պահանջարկը, ապրանքների համաշխարհային գների աճը և 2022 թվականի փետրվարից էլեկտրաէներգիայի ավելի բարձր սակագնի` սպառողների վրա ծախսերի փոխանցման ազդեցությունը և 2022 թվականի ապրիլից բնական գազի գնի բարձրացման հետևանքները բոլորն էլ նպաստեցին աքսելերացիային: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հուլիսին գնաճը կազմեց 9.3%, ինչը էապես գերազանցում է ՀՀ Կենտրոնական Բանկի 2.5%-5.5% թիրախային միջակայքը։

Գնաճի ճնշմանը հակազդելու նպատակով Կենտրոնական Բանկը (ԿԲ) խստացրեց դրամավարկային քաղաքականությունը՝ երեք քայլով տոկոսադրույքը բարձրացնելով 175 բազիսային կետով՝ 2022 թվականի հունիսին հասցնելով մինչև 9․5%-ի: Դրամավարկային քաղաքականության խստացումով, համախառն պահանջարկի սպասվող փոքր չափավորմամբ և ԱՄՆ դոլարի և Եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի ուժեղ արժևորման պայմաններում այս Թարմացված տեղեկատվությամբ փոքր-ինչ նվազեցնում են 2022թ և 2023թ-ի համար գնաճի կանխատեսումները:

 

Ընթացիկ հաշվի դեֆիցիտը էապես ընդլայնվեց` 2022 թվականի առաջին եռամսյակում կազմելով ՀՆԱ-ի 9.3%-ը՝ նախորդ տարվա 2.8%-ի համեմատ, քանի որ ավելի մեծ առևտրային դեֆիցիտը հաշվանցում է ծառայությունների և մասնավոր տրանսֆերտների ավելցուկները: Արտաքին առևտրի դեֆիցիտը մեծացել է՝ հասնելով մինչև ՀՆԱ-ի 14․1%-ի՝ նախորդ տարվա 9․3%-ից, քանի որ ներմուծման 44․3% աճը գերազանցել է արտահանման 27․8% աճին: Ակնկալելով, որ ներմուծումը կշարունակի ավելի արագ աճել, քան արտահանումը՝ արտաքին առևտրի դեֆիցիտի հետագա ավելացում է սպասվում տարվա մնացած ժամանակահատվածում։

Ակնկալվում է, որ ավելի մեծ տրանսֆերտները և զբոսաշրջության, տրանսպորտի և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներից ստացված եկամուտների աճը կհաշվանցի ապրանքների  առևտրի ավելի մեծ դեֆիցիտի մի մասը: Համապատասխանաբար, այս Թարմացման համաձայն ավելացնելու ուղղությամբ վերանայվում են ընթացիկ հաշվի դեֆիցիտի կանխատեսումները 2022 և 2023 թվականների համար:

Ասիական զարգացման բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930