Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում հրապարակվել են հայոց լեզվի ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները: Ըստ այդմ` կամավոր ատեստավորման` ուսուցչի գիտելիքի ստուգման արդյունքները հետեւյալ պատկերն ունեն:
Կամավոր ատեստավորմանը պետք է մասնակցեր 739 ուսուցիչ, սակայն 300-ից ավելի ուսուցիչ բացակայել է: Նրանցից 15 հոգի հաղթահարել է առաջադրանքների 90 եւ ավելի տոկոսը: Շուրջ 50 հոգի առաջադրանքների 50 %-ից էլ պակաս է հաղթահարել: Կան նաեւ 20%-ից մի փոքր ավելի հաղթահարածներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ