Մոսկվայում, ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Զրույցը ոչ պաշտոնական է եղել, տևել մի քանի րոպե։
Թեման եղել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը, նշել են գերատեսչությունում։