Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարբեր փոքր խմբեր տարբեր պահանջներ կարող են ունենալ»․ Տիգրան Ավինյանը՝ ՀԿ-ների՝ ոստիկանապետի հրաժարականի մասին

Սեպտեմբեր 23,2022 15:40

«Ոստիկանության՝ «Եռաբլուրում» ուժի կիրառման կադրերը ինքս էլ տեսել եմ, դրան լավ չեմ վերաբերվում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների վարքագծին։

Ավինյանն ասաց՝ գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանությունում. «Հուսով եմ, որ այն անձինք, որոնք մեղավոր են, կպատժվեն»

Հարցին՝ արդյոք ոստիկաններն առանց հրահանգի՞ են գործել, նա պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել՝ ով ինչ հրահանգով է գործել, բայց գիտեմ, որ կա ծառայողական քննություն եւ ես կսպասեմ դրա ավարտին»:

Դիտարկմանը՝ 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի հրաժարականը, Ավինյանն ասաց՝ տարբեր պահանջներ կարող են տարբեր փոքր խմբեր ունենալ․ «Ես կարծում եմ, որ տեղի ունեցածը շատ բացասական երեւույթ է, դատապարտելի է եւ կա քննություն, որը պետք է պարզի: Ամեն մի զանցանքին կամ հանցանքին համապատասխան պատիժ է հասնում»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930