Երեւանում այս պահին ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը` օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության հարցով։ Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 16-ը։
Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներն են դատավորներ Կարեն Հակոբյանը, Տաթեւիկ Սուջյանը, Անի Սարգսյանը, Թամարա Շաքարյանը։
Ժողովի կայացման համար անհրաժեշտ քվորումն ապահովված է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ