Սեպտեմբերի 20-ին Գանձակ գյուղում կրակոցներ արձակած հայտնի «Գավառի բախտագուշակ Վարսիկի» 41-ամյա որդին կրակոցներ արձակելու պահին, մեր տեղեկություններով, եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նա ոչ մեկի չի հետապնդել, պարզապես օդ է կրակել, ու հարեւաններն են ահազանգել Ոստիկանություն:
Կրակոցների հեղինակը Սարգիս Հակոբյանն է, նա մոր մահից հետո Երեւանում է ապրելիս եղել, միայնակ: Գանձակում նույնիսկ զարմացել էին նրա այցից:
Հայտնի Վարսիկի 41-ամյա որդին առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների կամ մամուլի ուշադրության կենտրոնում: Նա 2013-ին կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին, խոշտանգելու, ծեծելու համար քրեական հետապնդման մեջ էր: Մեղադրվում էր կնոջը խոշտանգելու, պարբերաբար ծեծի ենթարկելու, նրան մարմնական և հոգեկան տառապանք պատճառելու համար:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1.5 տարի տեւած դատական գործընթացից հետո վճռել էր Սարգիս Հակոբյանին ընդամենը 1,5 տարվա ազատազրկման դատապարտել, որը, սակայն, Սարգիսը չկրեց. նա համաներմամբ ազատվեց պատժի կրումից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ